Հաշմանդամություն ունեցող զինծառայողների կենսաթոշակը կբարձրացվի

10.06.2015 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով կբարձրացվեն հաշմանդամություն ունեցող զինծառայողների կենսաթոշակները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է սպայական անձնակազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցողներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը սահմանել 40 հազ. դրամ՝ ներկայիս 35 հազ. դրամի փոխարեն:
 
Վերոնշյալ նախագծով սպայական անձնակազմի երկրորդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34 հազ. դրամ՝ գործող 29 հազ. դրամի փոխարեն, իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22 հազ. դրամ՝ ներկայիս 19 հազ-ի փոխարեն:
 
Նախարարի փոխանցմամբ՝ շարքային անձնակազմի՝ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը եւս կբարձրանա։
 
Առաջարկվող փոփոխությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 21 հազ. դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 70 հազ. դրամ:

Դիտում՝ 2552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW