Երեւան, 4 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայկական 6 բանկեր եւ երկու վարկային կազմակերպություններ ընտրվել են գերմանական KfW բանկի “Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում” ծրագրում ընդգրկվելու համար:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Կենտրոնական Բանկի նախագաի տեղակալ Արթուր Ջավադյանն այսօր հայտնել է, որ ծրագրում ընդգրկվել են “Հայէկոնոմբանկը, “Արարատ Բանկը”, “Առէկսիմբանկը”, “Կասկադ Բանկը”, “Ինեկոբանկը”, “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկը” եւ “Առաջին հիփոթեքային” եւ “Վաշինգթոն Քափիթալ” վարկային կազմակերպությունները: Ծրագրի ընդհանուր արժեքն է 12 մլն. եվրո, միջոցները տրամադրվելու են երկու մասնաբաժնով` յուրաքանչյուրը 6 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում գերմանական կողմը կտրամադրի նաեւ 1 մլն. եվրո դրամաշնորհ` խորհրդատվական ծառայությունների եւ 0,5 մլն. եվրո` կրթական միջոցառումների համար: Ծրագրում ներգրավված բանկերը հիփոթեքային վարկեր են տրամադրելու առնվազն 10 տարով: Վարկի չափը չի գերազանցելու 12 մլն դրամը, իսկ տոկոսադրույքները սահմանվելու են հաշվի առնելով շուկայական ցուցանիշները: 2006 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, հայկական առեւտրային բանկերի հիփոթեքային պորտֆելը կազմել էր 19,5 մլրդ. դրամ: Դրամով տրամադրվել էր 3 մլրդ դրամ, իսկ դոլարով` 40 միլիոն: Տոկոսադրույքները տատանվում են 10-ից մինչեւ 15%: Արթուր Ջավադյանը նշել է, որ տարբեր գնահատականների համաձայն հիփոթեքայի պահանջարկը Հայաստանում կազմում է 150-250 մլն դոլար: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7616