Գործարար Սամվել Կարապետյանն Արցախում արտադրամասեր է այցելել

02.06.2015 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարներ այսօր այցելել են Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, գործարարներին ուղեկցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը:

Գործարարների այցի ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանն ասել է, որ Սամվել Կարապետյանի աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերը ոչ միայն նպաստում են «ժողովրդի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը, այլեւ հուսալի հիմք են ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար»:

Դիտում՝ 22693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW