Հայաստանի արտաքին առեւտրի համակարգը բարեփոխման կարիք ունի, կարծում է IFC դեպարտամենտի տնօրենը
03.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 2 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի արտաքին առեւտրի համակարգը բարեփոխման կարիք ունի,այսօր Երեւանում հայտարարել է Համաշխարհային Բանկի Միջազգային ֆինանասկան կորպորացիայի /IFC/ մոնիտորինգի, վերլուծության ու քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Սիմեոն Դյանկովը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սիմեոն Դյանկովն ասել է, որ այդ բնագավառի բարեփոխումների հարցում Հայաստանը բավականին հետ է մնում այլ երկրներից` Doing Business 2005-2006 համաշխարհային վարկանիշում:
IFC դեպարտամենտի տնօրենը կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաքսային գործառույթների պարզեցման վրա: Սիմեոն Դյանկովը բերեց Վրաստանի օրինակը, որտեղ նախկինում արտահանման եւ ներմուծման գրծընթացում վերգրավված 7 կազմակերպությունների փոխարեն այսօր գործում է միայն մեկը:
IFC զեկույցի համաձայն, ներկայումս Հայաստանը զբաղեցնում է է Doing Business 2005-2006 համաշխարհային վարկանիշի 34-րդ տեղը, Վրաստանը ` 37-րդ, իսկ Ադրբեջանը` 99-րդ: Սակայն, նշել է Սիմեոն Դյանկովը, եթե Հայաստանի կառավարությունը չարագացնի բարեփոխումների գործընթացը` հաջորդ տարի Վրաստանը կարող է առաջ անցնել Հայաստանից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: