ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի բանկային վերահսկողների միջազգային կոնֆերանսին

02.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 2 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մեկնել է Մեքսիկա, Մերիդա քաղաք, որտեղ մասնակցելու է Բանկային վերահսկողների 14-րդ միջազգային կոնֆերանսին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, ԿԲ նախագահը կմասնակցի Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի և Տարածաշրջանային վերահսկիչ խմբերի ղեկավարների աշխատանքներին, որտեղ ներկայացվելու են բանկային վերահսկողության հիմնարարար սկզբունքների և կառավարման ոլորտի հարցերը:

Նախատեսվում է, որ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների կենտրոնական բանկերի նախագահների հետ:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են նաև գլոբալ ֆինանսական կայունության, զարգացող տնտեսություններում և ներքին շուկայում միջազգային բանկերի ներկայության, փոփոխվող տնտեսական միջավայրում վերահսկողության մարտահրավերներին վերաբերող հարցեր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8748

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW