ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ վարկավորման եւ շուկայում արտոնություններ տրամադրելու շրջանակում գործարկել է «Սուպերդրույք» ծառայությունը, որն ուղղված է բանկի հաճախորդների հավատարմության ցուցանիշի բարձրացմանը: Բանկում նշել են, որ «Սուպերդրույք» ծառայությանը անվճար միանալու եւ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող 300 առեւտրի կետերում ապառիկ վարկ ձեւակերպելիս:««Ապառիկ վարկ» պրոդուկտը ՎՏԲ-Հայաստան Բանկում ներդրվել է 2011թ. վերջից, եւ եռամյա ժամանակահատվածի արդյունքով բանկը ստեղծել է հաճախորդների մեծ բազա: Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առեւտրային կետերում կարելի է ձեւակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ սոցիալական քարտ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 9583