«Ավելի լա՛յն մտածեք՝ հայկական սահմաններից դուրս». այսպիսի կոչով է դիմել հայաստանյան ստարտափներին ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը Մեդիամաքսի Itel.am պորտալին տված բացառիկ հարցազրույցում: Այս տեսանկյունից Ալեքսիս Օհանյանը բերել է Էստոնիայի օրինակը. «Skype-ը հիանալի ընկերություն է, որը ստեղծվել է Էստոնիայի պես երկրում, սակայն իրապես գլոբալ հարթակ է եւ իրար է կապում ամբողջ աշխարհը: Ընկերության հիմնադիրները շատ ավելի լայն են մտածել եւ ստեղծել են մի բան, որը կօգտագործեն ոչ միայն էստոնացիները, այլեւ աշխարհը: Իհարկե, կարող եք Հայաստանի համար աշխատող պրոդուկտներ ստեղծել, սակայն միշտ նկատի՛ ունեցեք, որ դա մի օր կարող է դուրս գալ Հայաստանի սահմաններից»: Անդրադառնալով հայաստանյան ստարտափներին իր աջակցությանը` Ալեքսիս Օհանյանը նշել է. «3 ստարտափի խորհուրդներ եմ տվել (pitching): Հայաստանում այսօր կան ոլորտի չեմպիոններ: Սակայն կարեւոր է եւ անգամ ճակատագրական՝ շարունակել նրանց աջակցել, քանի որ նրանք, այսպես կոչված, ներշնչանքի աղբյուր (role model) եւ օրինակ են մյուս ստարտափների համար: Այժմ նոր ստարտափները կարող են նայել արդեն կայացածներին եւ իրենք իրենց ասել. «Եթե նրանք կարողացել են հասնել հաջողություն, ինչո՞ւ ես էլ չփորձեմ»»: Ալեքսիս Օհանյանի հետ բացառիկ հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 3273