Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է Հայաստանի մարզային մակապարտեզներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը եւ բնապահպանական գաղափարների տարածումը:Մասնավորապես, Կոշ գյուղում գտնվող Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում բանկը տեղադրել է արեւային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները:Բանկում նշել են, որ արեւային, էլեկտրախնայող սարքերն էականորեն կնվազեցնեն նաեւ կենտրոնի ծախսերը, ինչպես նաեւ կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:Մանկական վերականգնողական կենտրոն այցելության շրջանակում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ կենտրոնի աշխատակիցները մանկական կենտրոնի տարածքում իրականացրել են համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 100 ծառ:«Մենք շարունակում ենք արեւային ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը, որը սկսել էինք դեռեւս անցյալ տարի: Հասարակությանը oրինակ ծառայելու համար՝ արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը մեկնարկել էինք մեր մասնաճյուղերից: 2014թ. ջրատաքացուցիչներ տեղադրեցինք 6 գյուղերի մանկապարտեզներում եւ նախակրթարաններում: Այս անգամ որոշել ենք աջակցել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին՝ գիտակցելով այստեղ բուժվող երեխաներին բուժական գործընթացների համար այդքան անհրաժեշտ տաք ջրի պահանջը: Ջրատաքացուցիչները նաեւ թույլ կտան վերականգնողական կենտրոնին կրճատել տաք ջրի ստացման համար կատարվող ծախսերը եւ այդ գումարը ուղղել երեխաների այլ պահանջների բավարարմանը»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը: Tweet Դիտում՝ 3762