Սեպտեմբերի 18-ին ԱՖԿ ”Սիստեմա“-ն կներկայացնի “ԱրմենՏելի” գնման ֆինանսական հայտը

14.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Սեպտեմբերի 18-ին ռուսական ԱՖԿ ”Սիստեմա“-ն կներկայացնի “ԱրմենՏելի”-ի 90 տոկոս բաժնետոմսերի գնման ֆինանսական հայտը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է “Սիստեմա Տելեկոմ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Սչեբետովը: “Սիստեմա Տելեկոմ”-ը կառավարում է ԱՖԿ “Սիստեմա”-ի հեռահաղորդակցային ակտիվները:

Մեկնաբանելով ԶԼՄ-ներում հնչած տեղեկություններն այն մասին, թե ԱՖԿ “Սիստեմա”-ն մտադիր է ձեռք բերել “ԱրմենՏելի” ֆիքսված հեռախոսակապը, իսկ բջջայինը կգնի VTEL Holdings եւ Knightsbridge Associates ընկերությունների կազմած կոնսորցիումը, Սերգեյ Սչեբետովը հայտարարել է, որ ռուսական ընկերությանը “հետաքրքում է ինտեգրացված օպերատորի ձեռք բերումը”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8713

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW