ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը՝ Ինտերնետ-բանկինգի շրջանակում

02.04.2015 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է Ինտերնետ-բանկինգ համակարգով ավելի բարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն:

Մասնավորապես, 2015թ. ապրիլի 1-ից հաճախորդի կողմից ՀՀ դրամով Ինտերնետ-բանկինգի միջոցով ավանդ ձեւակերպելիս բանկում գործող տոկոսադրույքներին կգումարվի 0.25% արտոնյալ տոկոսադրույք:

Ինտերնետ-բանկինգով ավանդ ներդնելու նվազագույն գումարը 10 հազ. դրամ է, իսկ առավելագույն տոկոսադրույքը` 17.75%:

Նշված միջոցով ավանդ ձեւակերպելիս հաճախորդը արտոնյալ տոկոսադրույքից բացի՝ հնարավորություն ունի ցանկացած ժամանակ ավանդի ու համալրված տոկոսագումարների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ շուրջօրյա առցանց ռեժիմով համալրումներ կատարելու Հայաստանում կամ արտերկրում առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու:


Դիտում՝ 9735

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW