“Բիլայնը” եւ MTS-ը նոր տեղեկություններ չունեն “Արմենտելի” բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մրցույթի վերաբերյալ

07.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հունական OTE ընկերության կողմից հայտարարված` “ԱրմենՏել” ընկերության 90% բաժնետոմսերի վաճառքի մրցույթը կավարտվի սեպտեմբերի երկրորդ կեսին:

Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռուսաստանյան “Բիլայն” բջջային օպերատորի մամլո քարտուղար Յուլիա Օստրոուխովան: “Այլ տեղեկություններ մրցույթի ընթացքի մասին մենք չունենք”, - ասել է Օստրոուխովան:

“ԱրմենՏելի” ձեռքբերմանը հավակնող ռուսական MTS օպերատորի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում եւս ասել է, որ “մենք որեւէ նոր տեղեկություններ չունենք մրցույթի վերաբերյալ”:

Մրցույթի երկրորդ փուլին մասնակցում են 4 հավակնորդներ` MTS եւ “Բիլայն” ռուսական օպերատորները եւ երկու կոնսորցիումներ, որոնցից առաջինը բաղկացած է Emirates Telecommunications Corp (ETISALAT), Istithmar PJSC եւ Emergent Telecom Ventures (ETV) ընկերությություները, իսկ մյուսը կազմված է VTEL Holdings եւ Knightsbridge Associates ընկերություններից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 8529

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW