Ապրիլի 26-28-ը կկայանա «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը

26.03.2015 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 26-28-ը Երեւանում կկայանա «Արտադրված է Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստանի զարգացման հիմնադրամի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի գրեթե բոլոր ապրանքներ արտադրող եւ ծառայություններ մատուցող ընկերությունները:

«Նախատեսվում է մոտ 1500 միջազգային պատվիրակությունների այց, որը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողին ծանոթանալ եւ գործարար կապեր հաստատել խոշոր դիստրիբյուտորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է նա:

Դիտում՝ 3522

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW