ՀՀ-ն ու Եվրոպական ներդրումային բանկը խորացնում են համագործակցությունը

16.03.2015 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությունն աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ:

Այս մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ հանդիպմանը:

Նախագահը հույս է հայտնել, որ Վիլհելմ Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի բանկի հետ համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը:

«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը եւ արդեն ձեւավորված պորտֆելը՝ կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007-ից ի վեր բանկի համագործակցության մասին՝ ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար:

Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա:

Կողմերը կարեւորել են նաեւ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին բանկի օժանդակությունը, քանի որ, առանց զարգացած ենթակառուցվածքների, «հնարավոր չէ խոսել մրցունակության եւ տնտեսական կայուն աճի մասին»:

Դիտում՝ 1794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW