Հայ գինեգործների միության նախագահի կանխատեսմամբ, հանրապետության գինու եւ կոնյակի արտադրողները այս տարի կմթերեն 100-105 հազար տոննա խաղող
01.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 1 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ, այս տարի հանրապետության գինու եւ կոնյակի արտադրողները ձեռք կբերեն 100-105 հազար տոննա խաղող:
Նախորդ տարվա խաղողի մթերման ընդհանուր ծավալը կազմել էր 96 հազար տոննա:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում Ավագ Հարությունյանն ասել է, որ մոտ 80 հազար տոննա խաղողը կօգտագործվի որպես կոնյակի հումք, եւ միայն 20 հազար տոննայից կպատրաստվի գինի:
Այս տարվա մթերման սեզոնը սկսկվի սովորականից 10 օր շուտ: 15 օրից զանգվածային գնումներ կսկսեն իրականացնել կոնյակի արտադրողները, իսկ գինեգործական ընկերությունների մթերման սեզոնը կտեւվի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը:
Նախնական հաշվարկներով, Արարատյան դաշտավայի եւ Հայաստանի հյուսիս-արեւելքի` կոնյակի պատրաստման համար օգտագործվող խաղողի գինը մեկ կիլոգրամի համար կկազմի 120-140 դրամ, իսկ գինու տեսակինը` 140-170 դրամ: Վայոց Ձորի մարզում գինու տեսակի խաղողի նախնական գինը կկազմի 175-190 դրամ եւ կարող է աճել եւս 20-30 դրամով` կախված հումքի որակից:
Սպասվում է, որ Հայաստանում այս տարվա խաղողր բերքի ընդհանուր ծավալը 10-15 հազար տոննայով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները: 2005 թվականին հանրապետության խաղողի բերքի ընդհանուր ծավալը կազմել էր 164 հազար տոննա:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: