Ինեկոբանկը Մարտի 8-ին ընդառաջ անակնկալ է մատուցում
06.03.2015 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Ինեկոբանկը Մարտի 8-ին՝ կանանց տոնին ընդառաջ մատուցում է անակնկալ:
Բանկում նշել են, որ մարտի 6-9-ը ներառյալ Ինեկոբանկի ավանդատու եւ/կամ քարտապան հանդիսացող բոլոր կանայք կարող են դիմել բանկ եւ անվճար ստանալ Ineco Online ինտերնետ բանկ համակարգի ամբողջական տարբերակը (անվտանգության բանալի եւ լիարժեք հնարավորություններ):
Ineco Online համակարգն անվճար ստանալու հնարավորություն կունենան նաեւ բոլոր կանայք, ովքեր նշված օրերին նոր ավանդի ներդրման կամ քարտի ստացման հայտ կներկայացնեն բանկ: Առաջարկից կարող են օգտվել առաջին 200 դիմող հաճախորդները:
Ineco Online համակարգն աշխարհի ցանկացած կետից ֆինանսների շուրջօրյա կառավարման միջոց է: Համակարգը հնարավորություն է ընձեռում օգտվել անհրաժեշտ բանկային ծառայություններից, այդ թվում՝
-Տեսնել հաշիվների մնացորդները եւ քաղվածքները,
- Տեսնել գործող վարկերը, մարման գրաֆիկները, մուծումների պատմությունը եւ կատարել մարումներ,
- Կատարել հաշիվներից փոխանցումներ,
- Կատարել վճարումներ կոմունալ եւ այլ ծառայությունների դիմաց,
- Օգտվել այլ բանկային ծառայություններից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: