ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը կաջակցի էկոհամակարգի զարգացմանը

20.02.2015 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսվում է համատեղ ուժերով պաշտպանել շրջակա միջավայրը, դրանով իսկ Հայաստանում բարենպաստ պայմաններ ստեղծել էկոտուրիզմի զարգացման համար:

Համագործակցության շրջանակները ներառելու են բնապահպանական ծրագրերի, միջոցառումների իրականացման հետեւյալ ուղղությունները՝

- էկոլոգիական կրթության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում եւ իրականացում,

- էկոմթերք արտադրող փոքր եւ միջին ձեռնարկություններում աջակցություն արտադրանքի սերտիֆիկացմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացում,

- աջակցություն գյուղացիական տնտեսություններին եւ էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում:

NABU-ն հիմնադրվել է 1899թ. եւ համարվում է Գերմանիայի առաջին բնապահպանական ասոցացիան: Այն ունի 520 հազ. անդամ եւ իր գործունեության ընթացքում ներգրավել է ավելի քան 37 հազ. կամավորի:

Դիտում՝ 2056

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW