Yandex.Money-ն այսուհետ կարելի է կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի միջոցով

19.02.2015 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Idram.am կայքում այսուհետ հնարավոր է լիցքավորել ԻԴՐԱՄ հաշիվը Yandex.Money դրամապանակից:

«Սա շատ լավ հնարավորություն է Yandex.Money դրամապանակի օգտատերերի համար՝ Հայաստանում հեշտությամբ կանխիկացնելու իրենց գումարը: Idram.am կայքում՝ անձնական էջում, լիցքավորման տարբերակներից ընտրելով Yandex.Money-ն, հնարավոր է գումարը հեշտությամբ տեղափոխել ԻԴՐԱՄ հաշիվ, այնուհետ իրականացնել բազմաթիվ վճարումներ կամ կանխիկացնել գործող տարբերակներից որեւէ մեկով»,- նշել են ԻԴՐԱՄ-ում:

Yandex.Money-ից ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորման միջնորդավճարն է 2%, իսկ ԻԴՐԱՄ հաշվից գումարի կանխիկացման ծառայությունը մատուցվում է 1% միջնորդավճարով:

Դիտում՝ 6006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW