IDeA-ն կաջակցի Ազգային պարկի ստեղծմանը Արցախում

11.02.2015 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակությունը փետրվարի 9-ին եւ 10-ին հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում, որոնց ընթացքում  քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք «Էկոգյուղի» ստեղծման ծրագրին առնչվող հարցեր:

Մասնավորապես քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում կողմերի պարտավորությունների, նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Քննարկումներին մասնակցել են նաեւ տեղական մարմինների ներկայացուցիչներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ մարտի սկիզբը նախագիծը կներկայացվի IDeA հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ ԼՂՀ  կառավարության հաստատմանը, իսկ նախապատրաստական աշխատանքները  կավարտվեն մինչեւ մայիսի կեսերը:

Հանդիպման ընթացքում որոշվել է, որ հիմնադրամն աջակցություն կցուցաբերի ԼՂՀ կառավարությանը՝ նաեւ «Էկոգյուղ»-ին հարակից տարածքում Ազգային պարկի ստեղծման աշխատանքներում:

«Էկոգյուղ»-ի ծրագրի իրականացման հետ կապված հարցերը նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի հանդիպման օրակարգում էին:  

Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ արդեն ձեւավորվել է ծրագրի թիմը, որն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում՝ ներգրավելով նաեւ տեղական եւ միջազգային  մասնագետների:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա Արցախի մի շարք ոլորտների զարգացման վրա:

Դիտում՝ 8014
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW