2014թ. ՊրոԿրեդիտ Բանկի վաստակած շահույթը կազմել է 502 մլն դրամ` ապահովելով 5.7% կապիտալի եկամտաբերություն: 2013թ. բանկն առաջին անգամ հատել էր ծախսածածկման շեմը՝ գրանցելով 22 մլն դրամ տարեկան շահույթ:«Հատկանշական է, որ նշված արդյունքի հիմքում ընկած է բանկի կողմից կայուն եւ հավասարակշռված զարգացումը, ինչը եւս մեկ անգամ վստահություն է ներշնչում թե՛ հաճախորդներին եւ թե՛ միջազգային ներդրող կազմակերպություններին:Նման բարձր վստահության մասին է վկայում նաեւ 2014թ. ընթացքում ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից բանկին 7,5 մլն դոլար ստորադաս փոխառության տրամադրումը, որը նպատակաուղղված է եղել բանկի կայունության եւ աճի ապահովմանը»,- ասված բանկի տարածած հաղորդագրությունում:Բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. տարեվերջին կազմել է 11,8 մլրդ դրամ, որը «համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին»: «2008թ. ի վեր հայաստանյան ՊրոԿրեդիտ բանկն իր որդեգրած քաղաքականության համաձայն միտված է եղել հաճախորդների հետ երկարաժամկետ եւ կայուն հարաբերությունների ստեղծմանը»,- ասել է բանկի բյուջետավորման, վերահսկման եւ հաշվետվությունների բաժնի ղեկավար Գոռ Գաբուզյանը: Tweet Դիտում՝ 5628