Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Ռուսաստանի տնտեսությանը կառուցվածքային փոփոխություններ են պետք: «Ցանկացած ճգնաժամ մարտահրավեր է: Հավանականություն կա, որ ճգնաժամը երկարատեւ կլինի, եւ պետք է գիտակցել, որ հիմա ոչ ոգ չի կարող ախտորոշում տալ: Կարծում եմ, մեզ լուրջ կառուցվածքային բարեփոխումներ են պետք: Սա հնարավորություն է փոխելու այն ամենն, ինչ վաղուց պետք է փոխած լինեինք», - ասել է գործարարն РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Միանշանակ է, որ պատժամիջոցները չեն օգնում մեզ ներքին խնդիրները լուծելու գործում: Մյուս կողմից էլ, որքան էլ նրանք սոսկալի ու ծանր են, նրանք հստակ սահմանափակումներ են դնում, որոնց պայմաններում մենք պետք է ապրենք ու աշխատենք: Եթե պատժամիջոցները չհանվեն, միեւնույն է, Ռուսաստանը պետք է փոխվի, բարեփոխումներ անցկացնի, ավելի մրցունակ դառնա: Պատժամիջոցները լրացուցիչ բեռ եւ խնդիր են, բայց նրանց վերացումը ճգնաժամից դուրս գալու հիմնական պայմանը չէ», - նշել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 3981