«Հայաստանի նախագահի եւ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. անել ամեն ինչ որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խնդիրներ ընթացիկ տարում չունենանք»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ գազի սակագնի թանկացման խնդիր եւս, ամենայն հավանականությամբ, չի առաջանա: Այնուամենայնիվ, վնասներ կկրեն էլեկտրաէներգիա արտադրող եւ բաշխող ընկերությունները, ինչը նախարարը բնական է համարել: Միաժամանակ՝ Երվանդ Զախարյանը նշել է, որ տարօրինակ չի դիտվի, եթե ոլորտի որեւէ ընկերություն սակագների վերանայման վերաբերյալ հաշվարկներ եւ առաջարկներ ներկայացնի: Tweet Դիտում՝ 1790