2017թ. հունվարի 1-ից բանկերի (գործող եւ նոր ստեղծվող) ընդհանուր կապիտալի նվազագույն չափը կկազմի 30 մլրդ դրամ՝ ներկայում պահանջվող 5 մլրդ դրամի փոխարեն: Համապատասխան որոշումը ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) ընդունել է 2014թ. դեկտեմբերի 30-ին:ԿԲ-ի խորհրդի որոշման համաձայն, բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.- մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը՝ 5 մլրդ դրամ,- նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչեւ 2017թ. հունվարի 1-ը 30 մլրդ դրամ,- 2017թ. հունվարի 1-ի դրությամբ եւ դրանից հետո՝ բանկի եւ նոր ստեղծվող բանկերի համար՝ 30 մլրդ դրամ:ԿԲ-ն իր այս որոշումը պայմանավորում է բանկերի միաձուլումների խթանման եւ խոշորացման անհրաժեշտությամբ: «Որոշումը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, ինչպես նաեւ կնպաստի բանկային համակարգի կողմից առավել արդյունավետ եւ մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը»,- ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 21340