ԿԲ-ն Գրիգոր Լուսավորչին նվիրված արծաթե հուշադրամ է թողարկել

19.12.2014 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:

ԿԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 25 գ, տպաքանակը՝ 2,5 հազ. հատ:

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) և նրա մասունքներով Աջը:

Դիտում՝ 1998

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW