2014թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 3.8%

19.12.2014 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014-ի հունվար-նոյեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, հանրապետությունում գրանցվել է 3.8% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային-վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2.6%, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 6.5%, առեւտրի շրջանառությունը` 4.2%, ծառայությունների ծավալն առանց առեւտրի` 7.1%, սպառողական գների ինդեքսը` 2.8%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 8.5%, միջին ամսական աշխատավարձը` 8%:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2014թ. 11 ամիսներին կազմել է 2.3%, արտահանման ծավալը` 2.7%, իսկ ներմուծմանը` 2.1%:

Հաշվետու ժամանակահատվածում 0,8%-ով աճել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը:

Շինարարության ծավալում նկատվել է անկում` 5,4 %-ով:

Դիտում՝ 1254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW