Առէկսիմբանկը որակի կառավարման միջազգային վերահավաստագրում է անցել

17.12.2014 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հաջողությամբ անցել է որակի կառավարման ISO 9001:2008 ստանդարտների վերահավաստագրումը, որը բանկին շնորհել է ֆրանսիական AB Certification աուդիտորական ընկերությունը:

«Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտները` այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների եւ բիզնեսի կայունության ու անվտանգության կարեւորագույն պայմանն են: ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով բանկի նկատմամբ հաճախորդների եւ գործընկերների հավատարմության բարձրացմանը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Առէկսիմբանկը 2012թ. ստացել էր «որակի նշան»՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում:  

Դիտում՝ 2941

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW