«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր ասել է, որ դրամի արժեզրկման հետեւանքով տեղի ունեցած գնաճը կանխելու ուղղությամբ ոչինչ չի արվում, իսկ ՀՀ կենտրոնական բանկն ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միայն փաստերն են արձանագրում:«Նման պայմաններում կառավարությունը ոչ թե պետք է արձանագրի փոփոխությունները, այլ հայտարարի, թե ինչ է արվում գնաճը կանխելու համար: Պետք է կանխատեսեին նման ընթացքը»,- ասել է Բաբկեն Պիպոյանը: Նա հավելել է, որ միջին բիզնեսը լուրջ խնդիրներ ունի, քանի որ չի կարողանում արտարժույթ գնել եւ վճարումներ կատարել արտերկրի իր գործընկերներին: Tweet Դիտում՝ 2322