Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կգործի փոխանցումների «Ֆորսաժ» համակարգը

15.12.2014 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կգործի արագ դրամական փոխանցումների «Ֆորսաժ» համակարգը:

Համապատասխան պայմանագիրը կնքել են «Հայփոստ»-ը եւ Ռուսաստանի փոստը:

Պայմանագրի համաձայն՝ Հայաստանն ու Ռուսաստանը «Ֆորսաժ»-ի միջոցով կապ կապահովեն իրենց փոստային բաժանմունքների միջեւ, որոնց թիվը Ռուսաստանում 44 հազ. է, Հայաստանում՝ 900:

«Հայկական շուկայում այս նոր համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ եւ մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ ուղարկել եւ ստանալ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք, նաեւ հակառակ ուղղությամբ՝ ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները»,- ասված է «Հայփոստ»-ի տարածած հաղորդագրությունում:

Ակնկալվում է, որ համակարգի մեկնարկը կտրվի 2015թ. առաջին եռամսյակում:  

Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են նաեւ զարգացնել էլեկտրոնային երկկողմ առեւտուրը:

Դիտում՝ 4303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW