Երեւանում բացվել է Զբոսավարների միջազգային 3-րդ ուսումնական կենտրոնը:Համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրել են «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը (ՀԶԳ ՀԿ) եւ Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (ԶԱՀՖ/WFTGA):Զբոսավարների միջազգային 3-րդ ուսումնական կենտրոնն առաջինն է տարածաշրջանում: Մյուս երկու կենտրոնները գտնվում են Կիպրոսում եւ Սաբայում: Կենտրոնի դասընթացները կանցկացվեն Երեւանի պետական համալսարանում:«Հայ Զբոսավարների Գիլդիա» ՀԿ նախագահ Լիա Բախշինյանն ասել է, որ ուսումնական կուրսի տեւողությունը մոտ երկու շաբաթ է: Հայ զբոսավարների համար վերապատրաստումը կլինի անվճար:Դասընթացները վարելու են Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված երեք միջազգային եւ ութ ազգային մասնագետները:Զբոսավարների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգի փոխանցմամբ, ոչ միայն հայ, այլեւ արտերկրից ժամանած զբոսավարները կենտրոնում ձեռք են բերելու նոր հմտություններ:«Սա նաեւ լավ հնարավորություն է ծանոթանալու տարբեր ազգերի մշակույթներին եւ դրանց ներկայացման առանձնահատկություններին», - ասել է Ֆելիսիտաս Վրեսնիգը: Tweet Դիտում՝ 5603