Կենտրոնական դեպոզիտարիան` Համարակալման ասոցիացիայի լիիրավ անդամ

08.12.2014 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) նոյեմբերի 19-21-ը Ինդոնեզիայում կայացած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (Association of National Numbering Agencies, ANNA) անդամների արտահերթ ժողովի ժամանակ շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ:  

ANNA-ի լիիրավ անդամի կարգավիճակում ՀԿԴ-ն կշարունակի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի (ISIN) եւ ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրերի (CFI) շնորհումը, որի միջոցով ճանաչելի եւ տարբերակելի կդարձնի ՀՀ արժեթղթերը միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա ներդրողների համար: ՀԿԴ-ն ANNA-ում կստանա ձայնի ու քվեարկելու իրավունք, ինչպես նաեւ հնարավորություն կունենա կատարել հաշիվների տարեկան ստուգումներ եւ անդամակցել աշխատանքային խմբերին:   

ՀԿԴ-ն ANNA-ի հետ համագործակցում է 2009թ. հունիսից եւ այս ընթացքում տարբերակիչ ծածկագրեր է շնորհել ավելի քան 1400 արժեթղթերի:  

Դիտում՝ 5294

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW