ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցը` Orange Premier շախմատային մրցաշարի հաղթող

02.12.2014 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օրանժ Արմենիա ընկերության` Orange Premier բաժանորդների համար կազմակերպած եւ ընկերության 5-ամյակին նվիրված շախմատային առաջնության հաղթողը ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ Արսեն Նագդալյանն է:

Մրցաշարն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 27 մասնակիցների միջեւ: Չորս լավագույն մասնակիցներն հնարավորություն ունեցան Օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ շախմատ խաղալու:

Առաջնության գլխավոր մրցանակակիր Արսեն Նագդալյանը ստացել է հնարավորություն ներկա գտնվելու աշխարհի կարևորագույն շախմատային իրադարձություններից մեկին՝ Zurich Chess Challenge մրցաշարին, որը կկայանա 2015թ. փետրվարի 13-19:

Ցյուրիխի շախմատային մրցաշարը աշխարհի պարբերաբար անցկացվող խոշորագույն շախմատային առաջնություններից մեկն է: 2015թ. առաջնությանը կմասնակցեն աշխարհահռչակ շախմատիստներ Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան եւ այլոք:

Դիտում՝ 3596

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW