Կյանքի ապահովագրությունը ՀՆԱ-ի մեջ ապահովագրավճարները կավելացնի 10-12%-ով

12.11.2014 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ կյանքի ապահովագրության ինստիտուտի կայացման դեպքում ապահովագրավճարները ՀՆԱ-ի մեջ հնարավոր է ավելանան 10-12%-ով:

Այս մասին Ներսես Երիցյանն ասել է «Հայաստանի ապահովագրական շուկա. առաջադեմ զարգացման ռազմավարություն» թեմայով կոնֆերանսի ժամանակ` ներկայացնելով «ՀՀ ապահովագրական համակարգի զարգացման ռազմավարությունը»:

Նա նկատել է, որ հայաստանյան ապահովագրական համակարգում բավական առաջընթացք կա. «Առաջիկա տարիներին այն  ֆինանսական կառուցվածքում կզբաղեցնի երկրորդ տեղը եւ ակտիվների մեծությամբ, եւ հավաքագրվող ապահովագրավճարների չափով, ինչը նշանակում է, որ համակարգը զարգանում է»:

Ներսես Երիցյանը նշել է, որ ժամանակի ընթացքում որոշակի չափանիշներ կմշակվեն ծառայությունների մատուցման որակի համար, ինչը ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցության լուրջ խթան կհանդիսանա:

«Ցանկացած շուկա ունի զարգացման իր տրամաբանությունը: Ապահովագրական համակարգի համար նախ պետք է լինեն երկարաժամկետ խնայողություններ եւ դրանք ներդնելու տարբեր հնարավորություններ: Այս պահին զբաղվում ենք կյանքի ապահովագրության օրենսդրական բացերը լրացնելու ուղղությամբ, որպեսզի այն համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին»,- ասել է նա:

ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ քայլեր են իրականացվում նաեւ Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի կողմից մշակված սկզբունքները ՀՀ օրենսդրության մեջ ինտեգրելու ուղղությամբ:

Անդրադառնալով մարտահրավերներին` նա նշել է ներքին հսկողության կառավարման համակարգի կայացման հարցը. «Սա ավելի շատ ոչ թե օրենսդրական կարգավորում է պահանջում, այլ ընկերությունների հետ անկեղծ երկխոսություն»:

Ոլորտի զարգացման համար ԿԲ ներկայացուցիչը կարեւորել է տարատեսակ հետազոտություններն ու դրանց միջազգային մակարդակով փորձաքննությունը, ինչպես նաեւ սպառողների պաշտպանության համար իրականացվող հարցումներն ու անմիջական կապը, «ինչը կօգնի հասկանալ առկա խնդիրներն  ու դրանց լուծման  թիրախային ուղղություններ մշակել»:

Կոնֆերանսի ընթացքում խոսվել է նաեւ ՀՀ ապահովագրական շուկայի հնարավոր այլ զարգացումների, ապահովագրական ծառայություններից գործարարների սպասելիքների եւ այլ թեմաների մասին:

Դիտում՝ 2091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW