Ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է նախօրոք կնքել ԱՊՊԱ պայմանագրերը

12.11.2014 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ` վարորդներին հորդորելով նախօրոք կնքել ԱՊՊԱ պայմանագրերը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով, որ դեկտեմբեր եւ հունվար ամիսները հանդիսանում են  ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքման առավել ակտիվ ժամանակահատված, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հորդորում եւ հիշեցնում է  ավտովարորդներին. նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչեւ նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես`  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից, այնպես էլ հերթերի կամ այլ խնդիրների պատճառով պատշաճ ժամկետում պայմանագիրը  չկնքելու հետեւանքով հնարավոր տուգանքներից»:

Դիտում՝ 2238

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW