Ադրբեջանի Միջազգային բանկը մասնաճյուղ կբացի Վրաստանում

24.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Միջազգային բանկը մտադիր է մասնաճյուղ բացել Վրաստանում: Ինչպես հաղորդում է Թրենդը, այս հարցը քննարկվել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեի եւ Ադրբեջանի Միջազգային բանկի նախագահ Ջահանգիր Գաջիեւի հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է Գաջիեւը, “մեր բանկը ցանկություն ունի ակտիվ մասնակցություն ունենալ Վրաստանի տնտեսական կյանքում”:

Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ ողջունում է վրացական շուկայում ադրբեջանական խոշոր բանկերից մեկի հայտնվելը:

Ադրբեջանի Միջազգային բանկի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է երկրի կառավարությանը:

Դիտում՝ 10534

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW