ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:Համաշխարհային բանկը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանում երբեւէ չի դիտարկվել սոսկ որպես ներդրումային ծրագրեր ֆինանսավորող կազմակերպություն, այլ նաեւ տնտեսական բարեփոխումների եւ մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր, ում օժանդակությունը՝ միջազգային լավագույն փորձի եւ առանձին ոլորտներում մասնագիտական գիտելիքների փոխանցմամբ, առանձնակի կարեւորություն ունի:«ՀԲ տարածաշրջանային փոխնախագահն ընդգծել է, որ բանկը մեծագույն հաճույքով եւ պատրաստակամությամբ է համագործակցում Հայաստանի հետ, որպես մի գործընկերոջ, որը նաեւ լավագույն կատարողական վարկանիշն ունի տարածաշրջանում եւ ուրախ է այսուհետ եւս շարունակելու օժանդակությունը երկրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:Լորա Թակը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի համար նոր ժամանակներ են սկսվում, եւ Համաշխարհային բանկը պատրաստակամ է այդ հարցում եւս օժանդակել երկրին՝ ճիշտ գնահատելու նոր հնարավորությունները, լավագույնս օգտվելու դրանցից եւ հնարավորինս նվազեցնելու մարտահրավերները: Tweet Դիտում՝ 3069