ՌԵՍՈ-ն տոնում է Հայաստանում իր գործունեության 6-րդ տարեդարձը

10.11.2014 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն այսօր տոնում է Հայաստանում իր գործունեության 6-րդ տարեդարձը:

Տարեդարձի կապակցությամբ ընկերությունն ուղերձով դիմել է իր հաճախորդներին, որում, մասնավորապես, ասված է.

«2008թ-ի նոյեմբերի 10-ին Հայաստանում ծնունդ առավ ռուսաստանյան ապահովագրական ՌԵՍՈ-Գարանտիայի դուստր ընկերությունը, որը կարճ ժամանակահատվածում իր կայուն դիրքերը զբաղեցրեց հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատարների ցանկում:

Շնորհակալություն ենք հայտնում ՌԵՍՈ-ի ավելի քան 100 000 հաճախորդներին, գործընկերներին, գործակալներին եւ անձնակազմին մեզ հետ լինելու համար եւ մաղթում ենք առողջություն, ֆինանսական կայունություն եւ բարեկեցություն:

Հավատարիմ մնալով զարգացած ապահովագրական մշակույթ կրող քաղաքացիներ ունեցող հայրենիքի իր տեսլականին՝ ընկերությունը շարունակելու է իր ողջ ջանքերը ներդնել հաճախորդների սպասարկման բարձր որակի եւ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների ներդրման եւ զարգացման ուղղությամբ»:

Դիտում՝ 3173

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW