Միկա ցեմենտը կվերագործարկվի փետրվարին

07.11.2014 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Միկա ցեմենտ» գործարանն այսօր հայտարարել է, որ տվել է անհրաժեշտ ծավալի արտադրանք ս.թ. սեպտեմբերին աշխատանքների վերագործարկումից հետո եւ պահուստավորել է իրացման համար անհրաժեշտ բավարար քանակի ցեմենտ:

«Գործարանի աշխատանքը ամեն տարի այս ժամանակահատվածում դադարեցվում է պլանային տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով: Գործարանը սովորականի պես կվերագործարկվի 2015 թվականի փետրվարին` Հայաստանում շինարարական սեզոնի մեկնարկից առաջ: Աշխատակիցների հանդեպ ունեցած աշխատավարձային պարտավորությունների հիմնական մասը վճարված է, մյուս մասը կվճարվի մինչ սույն թվականի ավարտը», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 4039

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW