Պետծառայողների հիփոթեքային վարկերը հասանելի են Արդշինինվեստբանկում

29.10.2014 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության որոշմամբ կարգավորվել է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների եւ ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները եւ կարգը:

Համաձայն կառավարության որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից կազմակերպում եւ ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ վերջինիս «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Քաղաքաշինության նախարարությունում տեղեկացրել են, որ սույն կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ  սպասարկման գրասենյակների հասցեներն են`

Գլխամասային գրասենյակ՝ Գրիգոր Լուսավորչի 13;

«Կենտրոն» մասնաճյուղ՝ Պուշկինի 21/1;

«Արաբկիր»  մասնաճյուղ՝ Կոմիտասի պողոտա 41;

«Կոմիտաս» մասնաճյուղ՝ Կոմիտասի պողոտա 30;  

«Կասկադ» մասնաճյուղ՝ Թամանյան 1 տարածք 70:

Դիտում՝ 3510

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW