Հայաստանի արտաքին առեվտրային շրջանառությունը 2006 թվականի հունվար-հունիս ամիսներին ավելացել է 12.7% եւ գերազանցել է $1.3 միլիարդը

20.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2006 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 614.9 մլրդ դրամ կամ $ 1389.5 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.7%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 193.3 մլրդ դրամ կամ $437.7 մլն, ներմուծման ծավալը` 421.6 մլրդ դրամ կամ $ 951.8 մլն:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար- հունիսին կազմել է 228.3 մլրդ դրամ, կամ $514.1 մլն:

Դիտում՝ 8260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW