Նախարար. ԵՏՄ անդամակցությունը գնաճի կանխատեսման վրա ազդեցություն չի ունենա

15.10.2014 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը 2015-ի գնաճի կանխատեսման վրա ազդեցություն չի ունենա:

«Այն բացառությունները, որ արել ենք սակագների մեջ, գործելու են 3-8 տարվա ընթացքում եւ մեզ նման ռիսկերից պաշտպանում են: Հաջորդ տարվա գնաճի կանխատեսումները կլինեն պետական բյուջեի նախագծում»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ «անկախ միությանն անդամակցելուց, շուկայական տնտեսության մեջ կարող է լինել աճ կամ նվազում, ինչը կանխատեսելը հեշտ չէ»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրների միջեւ մրցակցությանը` նախարարը նկատել է, որ այդ երկրների հետ 20 տարի եւ ավել է` Հայաստանն ունի ազատ առեւտրի ռեժիմ, կապիտալի եւ ֆինանսների ազատ տեղաշարժ:

«Իհարկե, որոշակի սահմանափակումներ եղել են, բայց հիմա գնում է պարզեցում գործընթացի եւ փաստաթղերի մեջ, ինչն ապրանքն իրացնելու առավել մեծ հնարավորություն է տալու»,- ասել է նա:

Անդրադառնալով ԵՏՄ անդամակցության դեպքում ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ մաքսակետ դնելու հարցին` Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ պայմանագրում այդ մասին որեւէ կետ չկա:

Դիտում՝ 1567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW