Սոմալիի մայրաքաղաքում բացվել է առաջին բանկոմատը

08.10.2014 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հայտնվել է երկրում առաջին բանկոմատը: Այն տեղադրել է Salaam Somali Bank-ը՝ քաղաքի կենտրոնում գործող հյուրանոցներից մեկում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սոմալիի բնակիչներից շատերն առաջին անգամ են բանկոմատ տեսնում. երկու տասնամյակ տեւած հակամարտությունից հետո երկրում բանկային համակարգը մնում է թերզարգացած, մինչդեռ բնակչության զգալի մասն ապրում է արտասահմանից ստացվող փոխանցումների հաշվին:  

Առաջին բանկոմատի նախատիպն ի հայտ է եկել 1939թ. ԱՄՆ-ում, դրա հեղինակը եղել է Լյութեր Ջորջ Սիմջյանը: Սարքը տրամադրել է կանխիկ գումար, սակայն չի կարողացել այն դուրս գրել հաճախորդի հաշվից: Սիմջյանը City Bank of New York-ին առաջարկել է փորձարկել հայտնագործությունը, սակայն կես տարի անց բանկիրները վերադարձրել են մեքենան՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:

Սիմջյանի հայտնագործությունը մոռացվել է շուրջ 30 տարով եւ վերագործարկվել է միայն 1960-ականների վերջին:    

Դիտում՝ 3865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW