2016թ. հոկտեմբերից Երեւանում կգործի Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը, որը հնարավորություն կտա ստանալ Շեֆիլդի համալսարանի դիպլոմ` ապրելով եւ աշխատելով Երեւանում: Դասընթացները կիրականացվեն Երեւան ժամանած Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր/դասախոսների կողմից ամիսը մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է:Executive MBA ծրագիրը ներկայացնելու նպատակով վերջերս Երեւան էր այցելել Շեֆիլդի համալսարանի զարգացման գծով տնօրեն Նիկոլայոս Դիմիտրիադիսը, որին խնդրեցինք պատմել ծրագրի մասին:-Որո՞նք են Շեֆիլդի համալսարանի կողմից վերջերս ներկայացված ղեկավարների համար բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի (Executive MBA) առավելությունները: - Այդ ծրագրի շրջանավարտներն արժանանում են աշխարհի 100 առաջատար համալսարաններից մեկի՝ Շեֆիլդի համալսարանի բիզնեսի կառավարման համաշխարհային կարգի մագիստրոսի աստիճանին: Միայն սա արդեն հսկայական մրցակցային առավելություն է, քանի որ մագիստրոսի այս վկայականը չափազանց բարձր է գնահատվում աշխարհի բոլոր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից: Ղեկավարների համար նախատեսված MBA-ի մեր ծրագրի հաջորդ կարեւոր առավելություններից է այն, որ տրամադրվում է ամբողջական մոտեցում ղեկավարների կրթության համար: Այն ներառում է՝ 1) Անձնական եւ մասնագիտական զարգացում, 2) Կիրառական գիտելիքներ՝ համաշխարհային հեռանկարով, 3) Միջազգային ներկայացում եւ փորձ, 4) Բիզնես ցանցեր ստեղծելու հնարավորություններ: Մեր ամբողջական մոտեցման այս չորս հիմնասյուների համադրությունը մեկ ծրագրում MBA-ի ուսանողներին կտրամադրի անգնահատելի կրթական փորձ: Մեր ծրագիրը հավաստագրված եւ ճանաչված է նաեւ երեք միջազգային պաշտոնական հաստատությունների կողմից՝ MBA ծրագրերը գնահատող միջազգային ամենահեղինակավոր հաստատության՝ MBA-ների Ասոցիացիայի (AMBA) կողմից: Մեր ծրագիրը հավաստագրված է նաեւ մյուս նշանավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են օրինակ Համալսարանների բիզնես դպրոցների զարգացման ասոցիացիան (AACSB) եւ Մենեջմենթի բրիտանական Չարթերդ ինստիտուտը: - Ինչո՞վ է Ձեր կողմից առաջարկվող MBA ծրագիրը տարբերվում համանման մյուս ծրագրերից: - Մեր ծրագիրը MBA մյուս ծրագրերից առանձնանում է ուսումնական ծրագրով, հետազոտություն իրականացնելու ճկուն մոդելով, որն օգնում է զբաղված ղեկավարներին համատեղել աշխատանքը ուսման հետ, հարգված գիտնականների եւ ոլորտի մասնագետների թիմով, որոնք MBA լսարանին են փոխանցում իրենց փորձը, ինչպես նաեւ իրական նախագծերով, որոնց իրականացումը հանձնարարվում է մեր ուսանողներին: Ծրագրի՝ բարձրորակ լինելու առավելություններից մեկն էլ այն է, որ այն հավաստագրվել է AMBA, AACSB եւ CMI կողմից: - Շեֆիլդի համալսարանն ունի հինգ ֆակուլտետ Միացյալ Թագավորությունում եւ մեկ միջազգային ֆակուլտետ CITY քոլեջում՝ Սալոնիկում (Հունաստան): Որտե՞ղ են հաճախելու MBA ծրագրի մասնակիցները: - Շեֆիլդի համալսարանի ղեկավարների համար նախատեսված MBA ծրագիրը Հայաստանում կառաջարկվի համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի միջոցով: Ծրագիրը ներառում է 10 հանգստյան օրերի (ուրբաթ կեսօրին, շաբաթ, կիրակի օրերին) համար նախատեսված դասընթացներ Հայաստանում եւ երկու ուսումնական շաբաթ, որոնցից մեկը ուսանողը կանցկացնի Սալոնիկում, մյուսը՝ Մեծ Բրիտանիայում ՝Շեֆիլդի համալսարանում: Ուսման այս ճկուն համակարգը թույլ է տալիս ուսանողներին համատեղել աշխատանքն ուսման հետ: - Կպատմե՞ք ծրագրի արժողության եւ կրթաթոշակների հնարավորության մասին: - Նպատակ հետապնդելով խթանել բարձրորակ գործնական կրթությունը Հայաստանում՝ մենք առաջարկում ենք հատուկ կրթաթոշակներ հայ առաջադեմ ուսանողներին, որոնք ցանկանում են դիմել Շեֆիլդի համալսարանի ղեկավարների համար նախատեսված MBA ծրագրին: Մենք խրախուսում ենք դիմողներին օգտվել մեր կրթաթոշակից եւ օգտագործել այս հնարավորությունը՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու ունակությունները: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մեր ծրագրով, մանրամասների համար կարող են դիմել դիմումներ ընդունող մեր թիմին: - Տեղյակ ենք, որ համաշխարհային բրենդ համարվող մի շարք ընկերություններ իրենց աշխատակազմի վերապատրաստման համար օգտվել են ձեր համալսարանի Executive MBA ծրագրից: Կարո՞ղ եք մի փոքր պատմել այդ մասին եւ թվարկել այդ ընկերություններից մի քանիսը: - Հարավարեւելյան տարածաշրջանի մի շարք խոշոր ընկերություններ եւ կազմակերպություններ վստահել են իրենց ղեկավարների կրթությունը մեր Executive MBA ծրագրին՝ Oracle, SAP, Coca Cola, Pepsico, Hewlett Packard, GE, JTI, Kraft Foods, Microsoft, Nestle, Novartis, Orange, Pfizer, Phillip Morris, Schneider Electric, Siemens, Unilever, Vodafone, VTB Bank, եւ ուրիշներ: - Դուք ունե՞ք ծրագրեր, որոնք օգնում են շրջանավարտներին աշխատանք գտնել ծրագրի ավարտից հետո: - Սովորաբար մեր MBA ուսանողները փորձ ունեցող մասնագետներ եւ ղեկավարներ են, որոնք արդեն զբաղեցնում են բարձր պաշտոններ: Այնուամենայնիվ, բիզնեսի դասավանդումը դարձել է հիմնարար, ուսանողները, որոնք ցանկանում են զարգացնել կամ փոխել իրենց մասնագիտությունը, կարող են օգտվել մեր ծրագրի ծառայություններից եւ հնարավորություններից: Ուսանողների հարցերով վարչությունը օգնում է Executive MBA ծրագրի ուսանողներին ստեղծել կարիերայի զարգացման անհատական պլան՝ հստակ նախանշելով նրանց համար անհրաժեշտ հմտությունները եւ կոնտակտները: Այսինքն, ուսանողները գնահատում եւ պլանավորում են իրենց կարիերան դեռեւս ծրագրի շրջանակում եւ զարգացնում են ռազմավարություններ, որոնք կօնգնեն նրանց հաջողել կարիերայի նպատակներում: Ավելին, մեր MBA ծրագիրը ներառում է ազատ, անհատական եւ Կարիերայի զարգացման մարզչական ծրագիր, որն ուսանողներն ավարտում են իրենց ուսումնառության ընթացքում: - Մարդիկ երբեմն ասում են, թե Հայաստանի պես փոքր երկիրը մեծ թվով MBA շրջանավարտների կարիք չունի, քանի որ երկրի տնտեսությունը չի կարող «կլանել», ներգրավել նրանց: Ի՞նչ եք կարծում նման մոտեցման մասին: - Վերջին 20 տարվա ընթացքում մենք հավաքագրել ենք ավելի քան 25 մենեջերների Հայաստանի տարածքի եւ բնակչության կեսն ունեցող երկրներից: Արդյունաբերության ոչ մի ոլորտում, լինի դա ծառայությունների կամ արտադրության ոլորտ, չկա մի ընկերություն, որը չունի որակավորված եւ վերապատրաստված աշխատակիցների կարիք: Անգամ ձեռներեցները կամ մարդիկ, որոնք ցանկանում են հիմնել սեփական ընկերությունը, գիտելիքների եւ հմտությունների կարիք ունեն, որն էլ տրամադրում է MBA-ը: Փոքր երկրներն այսպիսի գիտելիքների պահանջ ավելի շատ են զգում՝ ավելի մրցակցային դառնալու համար: - Որո՞նք են Executive MBA ծրագրի համար ընտրվելու չափանիշները:- Թեկնածուների ընտրությունը շատ կարեւոր է ծրագրի համար: Մենք կարծում ենք, որ թեկնածուին ընտրելիս պետք է առաջնորդվել ավելի լայն չափանիշներով, քան պարզապես դիտարկելով նրա գնահատականները: Այդ պատճառով մենք հաշվի ենք առնում երեք գլխավոր հատկություն՝ մասնագիտական փորձը, ակադեմիական կրթությունը եւ թեկնածուի ընդհանուր բնութագիրը: Դիմողները պետք է լավ տիրապետեն անգլերենին, քանի որ ծրագրի լեզուն անգլերենն է: Մեծամասամբ, մեր ծրագրին միանում են Եվրոպայի հարավարեւելյան տարածաշրջանի խոշոր ընկերությունների եւ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող հասուն ղեկավարներն ու մասնագետները: Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք +37495 52 23 38 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 42998