Կենտրոնական Ասիան եւ Կովկասը ֆինտեխ ոլորտում փոխադարձ ներդրումների մեծ եւ չիրացված ներուժ ունեն, ասել է Կենտրոնական Ասիայի ֆինտեխ ասոցիացիայի (CAFA) նախագահ Օտաբեկ Նասիրովը Trend-ին տված հարցազրույցում: «Վերջին մի քանի տարիների ընթացքում երկու տարածաշրջաններում էլ հզոր աճ է նկատվում թվային վճարումների, էլեկտրոնային կոմերցիայի, թվային բանկինգի, ներդկառուցված ֆինանսական ծառայությունների (embedded finance) եւ ֆինտեխ-ենթակառուցվածքների ոլորտում։Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Վրաստանն ակտիվորեն ներդրումներ են կատարում թվային տրանսֆորմացիայի մեջ՝ ստեղծելով ավելի նպաստավոր միջավայր նորարարությունների եւ տեխնոլոգիական բիզնեսի համար: Մեր տարածաշրջաններն ունեն շուկայական նմանատիպ դինամիկա եւ հաճախորդների կարիքներ: Սա ոչ միայն ուղղակի կապիտալ ներդրումների, այլեւ ռազմավարական գործընկերության, տեխնոլոգիաների փոխանցման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման եւ շուկաների ընդլայնման լավ հնարավորություն է ընձեռում:Համոզված եմ, որ Կենտրոնական Ասիան եւ Կովկասը շահեկան դիրքում են՝ թվային տրանսֆորմացիայի համաշխարհային միտումներից օգտվելու համար: Գլխավոր հարցն այն չէ, թե արդյո՞ք նորարարությունները կգան մեր տարածաշրջան, այլ այն, թե որքանով արդյունավետ կկարողանանք համատեղ աշխատել, որպեսզի այդ հնարավորությունները վերածենք կայուն տնտեսական աճի եւ ավելի հզոր ֆինանսական էկոհամակարգերի», - ասել է Օտաբեկ Նասիրովը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 1599