JP Morgan-ը, Citi-ն, Bank of America-ն եւ Wells Fargo-ն պատրաստվում են գործարկել տոկենացված ավանդների համատեղ համակարգ՝ ի պատասխան սթեյբլքոինների շուկայի արագընթաց աճի: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, վճարային ցանցի կառավարումն իրականացնելու է The Clearing House ընկերությունը: Այն կկապի ավանդական վճարային ենթակառուցվածքը թվային ակտիվների աշխարհի հետ. տոկենացված ավանդներով հաշվարկները կատարվելու են ակնթարթորեն եւ շուրջօրյա ռեժիմով՝ բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա:The Clearing House-ի ղեկավար Դեվիդ Ուոտսոնը սպասվող մեկնարկն անվանել է «մեծ քայլ բանկերի կողմից»:Ակնկալվում է, որ ցանցի առաջին օգտատերերը խոշոր անդրազգային կորպորացիաները կդառնան: Հարթակը թույլ կտա ամերիկյան բանկերին միանալ տոկենացված ավանդների լայնածավալ ենթակառուցվածքին՝ ապահովելով դրանց կիրառումը ծրագրավորվող գանձապետական գործառնություններում, անդրսահմանային վճարումներում եւ իրացվելիության կառավարման մեջ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 3043