SWIFT-ը ընդհանուր ռեեստր կստեղծի թոքենացված ակտիվներով գործարքների համար

19.01.2026 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#SWIFT
SWIFT-ը իր ենթակառուցվածքում կավելացնի բլոքչեյնի վրա հիմնված ընդհանուր ռեեստր՝ թվային ակտիվների փոխգործակցության փորձարկումների հաջող ավարտից հետո: Դրանք անցկացվել են BNP Paribas Securities Services, Intesa Sanpaolo եւ Societe Generale–Forge-ի հետ համագործակցությամբ, հաղորդում է Finextra-ն:

Փորձարկումները ապահովել են թոքենացված պարտատոմսերով փոխանակում եւ հաշվարկներ:

Ռեեստրը սկզբնական շրջանում ապահովելու է շուրջօրյա անդերսահմանային վճարումներ իրական ժամանակում:

«Ապացուցելով, որ SWIFT-ը կարող է իրականացնել բազմահարթակային գործարքներ թոքենացված ակտիվներով, ճանապարհ ենք հարթում մեր մասնակիցների համար՝ թվային ակտիվների վստահ ներդրման համար: Խոսքը ավանդական ֆինանսների եւ նոր տեխնոլոգիաների միջեւ կամուրջ ստեղծելու մասին է», - ասել է SWIFT-ի թոքենացված ակտիվների ուղղության ղեկավար Թոմաս Դյուգոքիեն:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4166
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW