Գլոբալ ֆինտեխի հասույթի 60%-ը գեներացնում են 100-ից պակաս խաղացողներ

09.06.2025 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Գլոբալ ֆինտեխ ոլորտը մտնում է «շահութաբեր աճի վրա կենտրոնացվածություն» փուլ։

Այդ մասին ասվում է Boston Consulting Group-ի եւ QED Investors-ի համահեղինակած Global Fintech Report-ում:

Դրանում նշվում է, որ ֆինտեխ ընկերությունների հասույթը տարեկան հաշվարկով աճել է 21%-ով՝ նախորդ տարվա 13%-ի համեմատ։

Ֆինտեխ ընկերությունների 69%-ը շահութաբեր է դարձել, 2024 թվականին այդ ցուցանիշը 50%-ից ցածր էր։

Հաշվետվության համաձայն՝ գլոբալ ֆինտեխի հասույթի 60%-ը գեներացվում է 
100-ից պակաս խաղացողների կողմից։

Ֆինտեխների ճնշող մասը զբաղված է վճարումներով ($126 միլիարդ), որոնց հաջորդում են «այլընտրանքային բանկերը» ($27 միլիարդ), կրիպտոթրեյդինգը ($16 միլիարդ) եւ BNPL ծառայությունների մատակարարները ($8 միլիարդ)։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 10127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW