Cashflows-ը ինտեգրել է Mastercard-ի Click to Pay-ն իր առաջարկների մեջ

09.10.2024 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Բրիտանական Cashflows հարթակը հայտնել է իր վճարային առաջարկներում Mastercard-ի նորարար Click to Pay ծառայության ինտեգրման մասին:

Համագործակցության նպատակն է նվազեցնել պատվերների ձեւակերպման ժամանակ առաջացող խափանումները եւ բարելավել կոնվերսիայի ցուցանիշները վաճառողների համար:

Լուծումը հեշտությամբ ինտեգրվում է Cashflows-ի համակարգում եւ վաճառողների համար լրացուցիչ ծախսեր չի նախատեսում:

Հաղորդվում է, որ սպառողները կկարողանան ավելի արագ եւ հեշտ ձեւակերպել պատվերները, իսկ վաճառողները կշահեն գնումներից հրաժարվելու ցուցանիշների կրճատումից: Գնորդների մոտ 20 տոկոսը հրաժարվում է պատվերն ավարտին հասցնել ձեւակերպման երկարատեւության պատճառով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW