JP Morgan-ը շարունակում է փորձարկել «Face ID» վճարումները

08.08.2024 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
JP Morgan-ը, համագործակցելով PopID ընկերության հետ, շարունակում է փորձարկել կենսաչափական «Face ID» վճարումները:

Goode Intelligence-ի տվյալներով՝ մինչեւ 2026 թվականը գլոբալ կենսաչափական վճարումները կհասնեն $5,8 տրիլիոնի եւ կիրականացվեն 3 միլիարդ օգտատերերի կողմից:

Դեռ նախորդ տարի JP Morgan-ը հայտարարել էր, որ մտադիր է տեխնոլոգիան ներդնել իր առեւտրային հաճախորդների բազայում:

«Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր գործընկերներն անցում կատարեն այս տեխնոլոգիային, բայց ընտրությունը, իհարկե, նրանցն է», - ասել է JP Morgan-ի կենսաչափական լուծումների գործադիր տնօրեն Փրաշանթ Շարման: Նա նշել է, որ թեեւ կենսաչափական վճարումների նկատմամբ «որոշակի զգայունություն» կա, «մենք այն մեծ ռիսկ չենք համարում»։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW