ԵԿԲ-ն ամպային աութսորսինգի նոր կանոնների հանրային քննարկում է նախաձեռնել

06.06.2024 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հանրային քննարկում է նախաձեռնել ամպային ծառայություններ մատուցողներին ամպային ծառայությունների աութսորսինգի վերաբերյալ իր նոր ուղեցույցի շուրջ:

Փաստաթղթի նպատակն է պարզաբանել ԵԿԲ վերահսկողության ներքո գտնվող բանկերի վերաբերյալ համապատասխան իրավական պահանջների մեկնաբանությունը եւ ակնկալիքները:

Բանկերն ավելի հաճախ են օգտվում երրորդ կողմի մատակարարների ամպային հաշվողական ծառայություններից եւ հասանելիություն են ստանում ավելի էժան, ճկուն եւ անվտանգ ծառայություններին: Միեւնույն ժամանակ, երրորդ կողմից կախվածությունը նաեւ զգալի ռիսկեր է պարունակում, ներառյալ ՏՏ անվտանգության խնդիրները եւ բիզնեսի հնարավոր խափանումները:

Բացի այդ, ամպային ծառայությունների շուկան շատ կենտրոնացված է՝ շատ բանկեր կախված են սահմանափակ թվով ծառայություններ մատուցողներից, որոնց մեծ մասը գտնվում է Եվրոպայից դուրս:

2023 թվականին վերահսկողական վերլուծության եւ գնահատման ընթացքում ԵԿԲ-ն հայտնաբերել էր մի քանի խոցելիություն բանկերի ՏՏ աութսորսինգի համաձայնագրերում։ Երրորդ կողմի ռիսկերի կառավարումը, ներառյալ ամպային աութսորսինգը, ԵԿԲ-ի համար 2024-ից 2026 թթ. հանդիսանում է վերահսկիչ առաջնահերթություն:

Հանրային քննարկումները կտեւեն մինչեւ հուլիսի 15-ը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11239

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW