Բազելի կոմիտեն ուսումնասիրել է ֆինանսների թվայնացման հետ կապված ռիսկերը

20.05.2024 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բազելի կոմիտե
Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեն հրապարակել է զեկույց, որում վերլուծվում է թվայնացման ազդեցությունը ֆինանսական հատվածի վրա։

Կոմիտեն նշել է, որ թեեւ թվայնացումը էական օգուտներ է բերում ինչպես բանկերին, այնպես էլ դրանց հաճախորդներին, այն նաեւ առաջացնում է նոր խոցելիություններ եւ մեծացնում է առկա ռիսկերը: Դրանք ներառում են ռազմավարական, գործառնական եւ հեղինակության հետ կապված ռիսկերը, ինչպես նաեւ հնարավոր համակարգային ռիսկերը՝ ավելի սերտ փոխկապակցվածության պատճառով:

Թեեւ բանկերը օգտագործում են տարբեր ռազմավարություններ եւ մեթոդներ այս ռիսկերը մեղմելու համար, կորպորատիվ կառավարման եւ ռիսկերի կառավարման արդյունավետ գործընթացները շարունակում են որոշիչ նշանակություն ունենալ:

Բազելի կոմիտեն ընդգծել է ֆինանսների թվայնացման հետ կապված զարգացումների շարունակական մոնիտորինգի կարեւորությունը եւ նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ չափորոշիչներ կամ առաջարկություններ թողարկել՝ ի հայտ եկող ռիսկերն ու խոցելիությունները կառավարելու եւ չեզոքացնելու համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9858

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW