Դուբայի Commercial Bank International-ը (CBI) հայտարարել է տաջիկական zypl.ai ֆինտեխ ստարտափում ներդրում կատարելու մասին:CBI-ն սկսել էր համագործակցել zypl.ai-ի հետ 2023 թվականի ամռանը՝ ավտոմատ վարկերի տրամադրման ծրագրային ապահովման փորձարկման շրջանակներում: 2023 թվականի աշնանը CBI-ն սկսեց ընդլայնված ֆունկցիոնալությամբ լուծման կոմերցիոն ներդրումը:CBI-ն դարձել է zypl.ai-ի վերջին փուլի ներդրողներից մեկը: zypl.ai-ն ներգրավել է $1,2 մլն ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի, Լյուքսեմբուրգի եւ Ղազախստանի մի խումբ ներդրողների կողմից:Նախկինում zypl.ai-ն $2 միլիոն էր ներգրավել Tumar Venture Fund-ից (Համաշխարհային բանկի եւ Ղազախստանի կառավարության համատեղ հիմնադրամը), Presto Ventures եվրոպական հիմնադրամից, Battery Road Digital Holdings ամերիկյան ֆոնդից, Jordan Ahli Bank-ից (Հորդանան) եւ Aloqabank-ից (Ուզբեկստան):CBI-ի հիմնական բաժնետերը Կատարի ազգային բանկն է (QNB), իսկ Commercial Bank International-ի վարկային պորտֆելը ԱՄԷ-ի շուկայում կազմում է $3,3 մլրդ։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 10965